Ներքին 3 տարի առաջ - 10:37 07-05-2023

Առանձնակի դաժանությամբ սպանություն Գեղարքունիքի մարզում. որդին սպանել է մորը․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել,որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լճաշեն բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, և ըստ որդու հատարարության՝ մայրը հանկարծամահ է եղել:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի, նշված տան ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 86-ամյա Կատյա Խ.-ի դին՝ դեմքի և պարանոցի շրջաններում բռնության հետքերով:

Տանը մահացածի որդին ստիկաններին ու քննիչներին փորձել է համոզել, որ մայրը հանկարծամահ է եղել ու մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանները պարզում են, որ որդու հայտնածը չի համապատասխանում իրականությանը: Դատաբժշիկը հայտնում է նաև որ մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանի արնանման հետքեր, պարանոցի շրջանում քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ:

Ոստիկանները մահացածի որդուն, Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ին, սպանութուն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերաբակալում և տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Սևանի քննչական բաժին:Քննիչի որոշմամաբ Զավեն Խ.-ն ձերբակալվում է:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով