Ներքին 2 ամիս առաջ - 16:35 31-07-2026

Նախկին ոստիկանն առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ

Նախկին ոստիկանն առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ. ինչո՞վ էր զբաղված իրավապահ համակարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիա Սարգսյանը։

««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ոստիկանության նախկին աշխատակիցը բնակարանային գողություն կատարելու համար առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ։

Սպանված կանանցից մեկի հարազատը մեզ պատմեց, որ նախկին ոստիկանի անունը Գարիկ է, ով այս պահին գտնվում է կալանավայրում։ Սպանությունների մեջ մեղադրվող անձը երկու կանանց էլ սպանել է նույն եղանակով, նախ ֆիզիկական ցավ է պատճառել՝ պոկել է մազերը, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ապա իմանալով ոսկու եւ գումարի տեղը՝ շուրջ 30 դանակի հարվածներով սպանել է նրանց։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն «Իշխանություն» լրատվականին ասաց, որ Սպանության և ավազակության դեպքերի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված 2 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի սպանության և ավազակության հոդվածներով (2 դրվագ): Վերջինս կալանավորվել է:

Այս պատմությունը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի իրավապահ մարմինների անգործությունը։ Սպանություն կատարած անձը տեւական ժամանակ ազատ շրջել է, ապա նույն եղանակով կրկին սպանել է մեկ այլ քաղաքացու։ Երկու դեպքն էլ տեղի է ունեցել նախընտրական շրջանում, երբ իրավապահները առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտելու փոխարեն զբաղված էին ընդդիմադիրներին հետապնդելով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում