Ներքին 1 տարի առաջ - 12:57 26-10-2024

Խմելու ջրից հոտ է գալիս, ստիպված լիտրը 10 դրամով առնում ենք. Գետափնյա գյուղի բնակիչ

Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա գյուղում երկար տարիներ խմելու ջուր չկա, բնակիչները ստիպված գումարով են ջուր ձեռք բերում:

Ամեն օր կամ շաբաթը 3-4 անգամ ջրի մեծ մեքենան մտնում է գյուղ, ազդանշան տալիս, մարդիկ էլ տարաներով դուրս են գալիս, որ մաքուր խմելու ջուր գնեն:

«Գյուղում խմելու ջուր կա, բայց ահավոր գույն ու հոտ ունի, դրանով ո՞նց կարող ենք ճաշ պատրաստել կամ այդպես խմել, միանգամից աղիքային հիվանդություններ կառաջանան: Մենք այդ ջրով միայն լողանում և լվացվում ենք, ուրիշ ոչինչ:

Շաբաթվա մեջ մի քանի օր ջրի «ցիստեռ»-ը գալիս է գյուղ, Գառնու ջուր ենք առնում, 1 լիտրը 10 դրամ: Մեծ ընտանիք ենք, ամենաքիչը մի 30 լիտր առնում ենք, որ մինչև հաջորդ գալը բավականացնի: Ահավոր է, Երևանին կպած ենք, մի քանի 100 մետր այն կողմ Արգավանդն է ու Բանգլադեշը, բայց նման խայտառակ պատկեր է»,- բողոքեցին բնակիչները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող