Մամուլ 1 տարի առաջ - 08:38 25-10-2024

Նախարարի նոր թեկնածուներ կան․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նախօրեին վարչության կողմից Արմեն Խաչատրյանին եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին մերժելուց հետո ՔՊ վերնախավը որոշել է իջեցնել նշաձողը, որը սահմանել էին Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո, թե հաջորդ նախարարը պետք է կին լինի, ՔՊ-ից լինի: Հիմա կողմ են՝ թեկուզ կին չլինի եւ ՔՊ-ական չլինի, միայն թե լինի։ Վարչության նիստի հաջորդ օրը ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն առաջարկել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, թեպետ Ռուբինյանն ի սկզբանե հրաժարվել էր։ Ասում են՝ Պողոսյանի առաջադրումն այնքան էլ պատահական չէ, վարչության անդամներին են փորձության ենթարկում:

«Հերթով մերժում են ՔՊ-ի առաջարկած թեկնածուներին՝ փորձելով ցույց տալ, որ չի կարելի հակառակվել վարչապետի նշանակումներին: Եթե թիմում կադր չկա, ուրեմն թող մերժողներից մեկն էլ ստանձնի այդ ծանր պատասխանատվությունը»,- ասաց խմբակցության մեր աղբյուրը։

Ի դեպ, իշխող թիմում կասկած չունեն, որ նախարարի պաշտոնում հայտնվելու է նա, որին կորոշի Փաշինյանը, պարզապես իր թեկնածուին էլ ձեւական կանցկացնեն վարչության «քավարանով», ապա կհաստատեն թեկնածությունը։ Իսկ Փաշինյանը, ըստ լուրերի, ուզում է նախարար դարձնել փոխոստիկանապետ Արփինե Սարգսյանին: Միակ երկմտանքն այն է, որ եթե նրան ՆԳՆ-ից տեղափոխի արդարադատություն, նրա փոխարեն ո՞վ է շարունակելու համակարգել ոստիկանության բարեփոխումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան