Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:40 24-10-2024

Աղջկաս իր ամուսնու ընտանիքն է սպանել, բայց ասում են՝ ինֆարկտ է․ կինը պահանջում է արտաշիրիմում

«Աղջկաս ամուսնացրել եմ Գեղարքունիքի մարզ, 11 տարվա հարս ա եղել, անհաշտ ընտանիք էր, էրեխես հետ էր գալիս, ամուսինը գալիս, խաբում տանում էր։ Հունվարի 15-ին ամուսինն էկավ խաբեց տարավ, փետրվարի 11-ին էրեխես մահացավ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին կառավարության շենքի դիմաց Oragir.News-ի լրագրողի հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող մի կին։

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իր աղջիկը մահացել է ինֆակտից, սակայն ինքը պնդում է՝ աղջկան սպանել են դստեր ամուսնու ընտանիքի անդամներից մեկը։

«Ժամը 6-ին խոսել եմ՝ գանգատ չուներ։ Իմ կարծիքով՝ իրեն սպանել են։ Երեք հոգի են էղել՝ երեքից մեկն ա, կամ աղջկաս ամուսինը, կամ իր ծնողները։ իրենք են գիշերով սպանել։ Դասավորված գործ ա։ Պահանջում եմ էրեխուս շիրիմը հանեն, ապացուցեն»,- ասաց նա։

Մանրամասները՝տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»