Ներքին 3 տարի առաջ - 13:49 20-02-2023

Մորգից մեկ ժամ անց հանեցին, ասացին՝ նույնականացրել ենք, ո՞նց այդքան արագ արեցին․ հարկ եղած դեպքում նաև արտաշիրիմում կանենք

Կառավարությունում այսօր՝ փետրվարի 20-ին, ընդունել են Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունվարի 19-ին զինվորների կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին, հեռախոսահամարներ են վերցրել, հետագա քայլերի մասին իրազեկելու համար։

Մահացած զինծառայողների հարազատները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի հետ. «Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը մենք ասացինք՝ հնարավորինս շուտ մեզ պետք է տրամադրեք ԴՆԹ փորձաքննությունների արդյունքները, մանրամասն ասեք, երեխեքը ոնց են քնել, որ այրվել են, ով է այնտեղից հանել։ Մորգից մեկ ժամ անց հանեցին, ասացին՝ նույնականացրել ենք, ո՞նց այդքան արագ արեցին։ Ես ասել եմ, հարկ եղած դեպքում նաև արտաշիրիմում կանենք»,- ասաց հարազատներից մեկը։

Նրանք նշում են, որ դեպքից մեկ ամիս է անցել, ոչ մի գործողություն չի արվել, հարցաքննության քչերն են հրավիրվել։

«ԱԻՆ-ի աշխատակիցներից ո՞վ է հանել մեր երեխաներին դուրս։ ԱԻՆ-ից ասում են՝ մեր երեխաները պառկած են եղել, դատախազությունից ասում են՝ պառկած չեն եղել։ Մենք եկել ենք եզրակացության, որ Փաշինյանն իր հայտարարություններով ցանկանում է ուղղորդել եղածը դեպի պաժառը, բայց թույլ չենք տալու, մինչև վերջ գնալու ենք այս գործը բացահայտելու համար։ Մենք պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, ով է նրան պատմել դեպքի մանրամասները»,- լրագրողների հետ զրույցում ասաց մեկ այլ հարազատ։

Հարազատներից մեկն էլ ուշադրություն հրավիրեց դեպքին հաջորդած կառավարության նիստում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների վրա. «Վարչապետն այնպես հայտարարություն արեց, ոնց որ անձամբ եղել դեպքի վայրում։ Հետո ասեց՝ առանձնապես պարզելու բան էլ չկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում