Ներքին 1 տարի առաջ - 10:51 24-10-2024

ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին քննարկվել են օրակարգային հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 23-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Նիստի սկզբում ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։

Հաջորդիվ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, այդ թվում՝ E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև թեմատիկ մի շարք հարցեր։

Քննարկված հարցերի թվում էր նաև ՍՊԸ միակ մասնակցի կողմից՝ որպես ՍՊԸ տնօրեն հանդես գալու դեպքում աշխատավարձի վճարման պարտադիր պահանջը վերանայելու հնարավորությունը։ Նիստի արդյունքներով ձեռք են բերվել պայմանավորվածություններ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՊԵԿ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների հետ՝ օրակարգային հարցերի շուրջ քննարկումները շարունակելու և փոխհամաձայնեցված լուծումներ կանխորոշելու հարցերում։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում