Ներքին 2 տարի առաջ - 18:44 07-12-2023

Վահան Քերոբյանի գլխավորությամբ դեկտեմբերի 7-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի այս տարվա վերջին նիստը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ դեկտեմբերի 7-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի այս տարվա վերջին նիստը։ ՓՄՁ խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը` Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:

Օրակարգային հարցերը երկուսն էին. այլընտրանքային լոգիստիկ ուղիների զարգացման հիմնախնդիրների քննարկումը և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող (հարկային արտոնություններ ստացած) սահմանամերձ համայնքների ցանկը լրացնելու մասին որոշումը:

Ենթախորհրդի նիստին մասնակցում էին նաև Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Ֆինանսների նախարարության, ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում առաջարկվել է մշակել պետական աջակցության ծրագիր, որի շրջանակում հնարավոր կլինի նվազեցնել տրանսպորտային ծախսերի բեռը տնտեսավարողների վրա: Օրակարգով քննարկվել է նաև նախագիծը, որով նախատեսվում է ընդլայնել կառավարության որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը՝ այն լրացնելով Սյունիքի և Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերով։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով