Ներքին 1 տարի առաջ - 18:45 23-10-2024

Մեր առաջարկած ձևակերպումները տեղ չեն գտել այնտեղ․ ինչու ՀՀ-ն Մոսկվայում չմիացավ 2 հայտարարություններին

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված 2 հայտարարություններին Հայաստանը չմիացավ, որովհետև որոշ ձևակերպումներ ընդունելի չէին։ Այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հարցին։

Նա հետաքրքրվել էր, թե ինչու Հայաստանը չմիացավ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարություններից երկուսին` «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» փաստաթղթերին։

«Չեմ ուզում շատ բացել քննարկումների մանրամասները, որովհետև դրանք, այնուամենայնիվ, փակ դռների հետևում են եղել, և որոշ դիվանագիտական, խորհրդապահական տարրեր են պարունակում, գուցե էթիկայի տեսանկյունից էլ շատ ճիշտ չէ։ Մենք առաջարկել ենք ձևակերպումներ, որոնք տեղ չեն գտել այդ հայտարարություններում, և հակառակը, այդ հայտարարություններում կային ձևակերպումներ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ քննարկումների արդյունքում էլ որոշում կայացվեց չմիանալ փաստաթղթերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի