Արտաքին 3 տարի առաջ - 12:50 13-03-2023

Ուկրաինայի իշխանությունները դժգոհ են, որ Վրաստանը չմիացավ ուկրաինական հակամարտությանը. Վրաստանի վարչապետը քննադատել է Զելենսկուն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերին ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին Ղարիբաշվիլին խոսել է վրացական Իմեդի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Երբ պատերազմական վիճակում գտնվող մարդը ժամանակ է գտնում և արձագանքում է մի քանի հազար մարդկանց այստեղ իրականացված ավերիչ գործողությանը, սա ուղղակի վկայում է, որ նա շահագրռված է, մոտիվացված է, որ այստեղ էլ ինչ-որ բան լինի, փոխվի»,- ասել է նա։

Ղարիբաշվիլին միևնույն ժամանակ քննադատել է ուկրաինացի մյուս քաղաքական գործիչներին, ովքեր աջակցել են բողոքի ցույցերին։ Նա մի շարք ուկարինացի գործիչների Վրաստանում հեղաշրջման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունները որակել է որպես միջամտություն։

Վերջինս ուկրիաինացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել նախևառաջ հոգ տանել իրենց և իրենց երկրի մասին։ Նրա խոսքով՝Ուկրաինայի իշխանությունները դժգոհ են այն փաստից, որ Վրաստանը չմիացավ ուկրաինական հակամարտությանը։

Հիշեցնենք, որ Զելենսկին իր մարտի 8-ի ուղերձում անդրադարձել էր Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Նա շնորհակալություն էր հայտնել նրանց, ովքեր Վրաստանի փողոցներում ուկրաինական դրոշներ են պարզել և հնչեցրել երկրի օրհներգը։ Սա հարգանք է Ուկրաինայի նկատմամբ, և ես ուզում եմ իմ անկեղծ հարգանքը հայտնել Վրաստանի նկատմամբ։ Չկա այնպիսի ուկրաինացի, ով չմաղթի հաջողություն մեր բարեկամ Վրաստանին։ Ժողովրդավարական հաջողություն։ Եվրոպական հաջողություններ»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով