Ներքին 1 տարի առաջ - 10:26 23-10-2024

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկի սպորտային կոշիկի միջից թմրանյութ է հայտնաբերվել. shamshyan.com

Հոկտեմբերի 14-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 21-ամյա Աշոտ Մ․-ի վարած «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենան, որի ընթացքում ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Դ․-ն իր սպորտային կոշիկի միջից ներկայացրել է կաթուցիչ՝ կիսամոխրացված զանգվածով:

Պարեկները վարորդին և ուղևորին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին։

Արդեն ոստիկանությունում Նարեկ Դ․-ն հայտնել է, որ ներկայացրած կաթուցիչի մեջ եղած 2․68 գ․ քաշով դեղնականաչավուն զանգվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրանյութ, որը հոկտեմբերի 10-ին քաղել է Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի դաշտերից և պահել իր մոտ՝ անձնական օգտագործման համար, որը վերջին անգամ օգտագործել է հոկտեմբերի 13-ին:

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Նարեկ Դ․-ն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիկ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան