Սպորտ 4 տարի առաջ - 15:51 02-07-2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր տնօրեն ունի

Ինչպես հայտնել ենք, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը լքել է Հրաչ Աղաբեկյանը։

Երևանյան ակումբը հայտնել է նոր գլխավոր տնօրենի նշանակման մասին։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում է նշանակվել Գոհար Վարդանյանը։

Գոհար Վարդանյանը 2015 թվականի սեպտեմբերից զբաղեցրել է գլխավոր տնօրենի օգնականի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերին նշանակվել «Ուրարտուի» գործադիր տնօրեն, իսկ 2020 թվականի հուլիսին դարձել է ակումբի աշխատակազմի ղեկավար։

2021 թվականի սեպտեմբերին Գոհար Վարդանյանը դադարեցրեց իր գործունեությունը ակումբում, սակայն 10 ամիս անց վերադարձավ՝ ստանձնելով գլխավոր տնօրենի պաշտոնը։

«Շատ ուրախ եմ «Ուրարտու» վերադարձիս համար: Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Շնորհակալ եմ ցուցաբերած վստահության համար։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր ակումբը շարունակի բարգավաճել ու զարգանալ։ Հուսով եմ, որ միասին մենք կհասնենք նոր բարձունքների»,- ասել է «Ուրարտուի» նորանշանակ գլխավոր տնօրենը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան