Ներքին 1 տարի առաջ - 13:48 18-10-2024

Հաճախակի են դարձել սիրողական մակարդակի վերլուծությունները. ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարթակներում՝ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում Սահմանադրական դատարանին և առանձին դատավորներին թիրախավորման դեպքերը՝ պայմանավորված անհատական, խմբային կամ այլ հատվածական (գերակշռաբար՝ քաղաքական) շահերով։

Սահմանադրական դատարանը մշտապես առաջնորդվել է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից անհիմն և անբովանդակ խոսույթին, որքան էլ այն իր մեջ պարունակել է Սահմանադրական դատարանի, Սահմանադրական դատարանի դատավորների կամ աշխատակազմի աշխատակիցների հասցեին ուղղված արատավորող բովանդակություն, չանդրադառնալու՝ Բարձր դատարանի կարգավիճակին հարիր սկզբունքով։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ առավել հաճախակի են դարձել դատական ակտերի իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծությունների եզրահանգումներում Սահմանադրական դատարանի դատավորներին կամ աշխատակազմի աշխատակիցներին արատավորող տեղեկությունների տարածման, ՍԴ որոշման բովանդակության դիտավորյալ խեղաթյուրումների միջոցով հանրությանը մոլորեցնելու, ապատեղեկատվություն տարածելու փորձերը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների և աշխատակազմի աշխատակիցների հեղինակազրկման նպատակով կատարվող հայտարարությունները։

Նմանօրինակ գործունեություն ծավալող անձանց և խմբերին հորդորում ենք զերծ մնալ ՍԴ որոշման (որոշումների) բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից և, հրապարակային հայտարարություններով հանդես գալուց առաջ նախ ընթերցել ՍԴՈ-1749 որոշումը։

Նման հակաօրինական դրսևորումների նկատմամբ հրավիրում ենք հատկապես զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, և կարծում ենք, որ այս շարունակական վարքագծի նկատմամբ հանդուժողականությունն անթույլատրելի է և շարունակվելու դեպքում՝ պետք է արժանանա իրավական գնահատականի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի