Ներքին 5 տարի առաջ - 13:52 02-06-2021

Եթե մենք ունենանք «հերքման-հաստատման» երևույթի հաճախակի կրկնություն տևական ժամանակահատվածում, այն կարող է մարդկանց ապատիայի հասցնել. հոգեբան

Հայաստանում ստեղծված իրավիճակը մարտահրավերային է ոչ միայն աշխարահաքաղաքական զարգացումների, այլ նաև երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտի իմաստով:

Տագնապ, վախ և անորոշություն տարածող լրատվական դաշտի ազդեցությունը կարող է անկանախատեսելի հետևանքներ ունենալ բնակչության հոգեբանական առողջության վրա:

Այս թեմայով զրուցել ենք հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, հասարակության վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս անվերջ հերքվող ու հաստատվող լուրերի շարքը:

Ցանկացած դեպքում, երբ մարդկանց սպասելիքները չեն արդարանում և ծրագրերը չեն իրականանում, նրանց մոտ առաջանում է այսպես կոչված «Ֆրուստրացիա» հեգաբանական երևույթը՝ հիասթափություն, ձախողվածության զգացողություն:

Սրանից անմիջապես հետո կարող է առաջանալ զայրույթ և ագրեսիվ տրամադրություն:

Երբ այդ երևույթը հաճախակի է կրկնվում, մարդը կարող է հետագայում հարմարվել դրան և նույնիսկ կարող է անտարբերություն առաջանալ: Այսինքն հիասթափությունը կարող է նրան հանգեցնել, որ ֆրուստրացված անձի ներքին կոնֆլիկտայնությունը բարձրանա ու արդեն ցանկացած թեմայով :

Հիմա ասվածը պատկերացրեք ժողովրդական մակարդակով:

Ավելի լայն զանգվածի դեպքում այն կարող է հանգեցնել որոշակի ապատիկ վիճակի՝ տվյալ ոլորտի տեղեկատվության հետ կապված:

-Կարելի՞ է ասել, որ այսպիսի տեղեկատվական զարգացումների արդյունքում մենք հասարակության մեջ կունենանք ապատիկ վիճակ:

Եթե մենք ունենանք տվյալ երևույթի հաճախակի կրկնություն տևական ժամանակահատվածում, այն կարող է մարդկանց ապատիայի հասցնել: Առայժմ մենք զայրույթի և հիասթափության փուլում ենք, ինչը նշանակում է, որ ինչ-որ զգացմունքներ ամեն դեպքում կան:

Բայց որոշակի տևականությամբ և հաճախականությամբ կրկնվելու դեպքում երևույթը կարող է առաջացնել ապատիա, այսինքն ՝ տվյալ թեմայի հետ կապված այլևս զգացմուքներ չեն լինի:

-Իսկ որքանո՞վ է այն վտանգավոր հասարակության համար:

Ժողովրդական մակարդում այն վտանգավոր է այնքանով, որ երբ պետք լինի ինչ-որ բան անել միացյալ ուժերով, երբ որ պետք է համերաշխություն, կարծիքի արտահայտում, սրանք հավանաբար տեղի չեն ունենա:

-Իսկ հնարավոր կլինի՞ դա վերականգնել:

Այո, իհարկե: Ցանկացած խանգարում, ցանկացած շեղում, ցանկացած հիվանդություն միտում ունի բուժվելու, վերականգնվելու, եթե իհարկե դրանով մտահոգված մարդ կա:

Այն ընդամենը ժամանակի հարց է, իսկ եթե ոչինչ չփոխվի, ապա երևույթն ավելի կխորանա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան