Ներքին 2 տարի առաջ - 11:20 17-10-2024

«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով ուսանողների առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը, հայտարարում է կրթաթոշակի մրցույթ։

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել պետական և ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրերով սովորող ներքոնշյալ խմբին պատկանող ուսանողները․

1) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողը,

2) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամը և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողը,

3) զոհված զինծառայողի ընտանիքի անդամը,

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողը,

5) հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ընտանիքի ուսանողը:

Հանձնաժողովն ընտրությունը կատարելիս նախ հաշվի է առնելու ակադեմիական առաջադիմությունը: Հավասար ակադեմիական առաջադիմության դեպքում ընտրվելու են այն թեկնածուները, որոնք աչքի են ընկել հանրային ակտիվությամբ և ազգային դիմագծով։

Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվելու մինչև 20 ուսանող։ Յուրաքանչյուր կրթաթոշակի չափը կազմելու է 500․000 ՀՀ դրամ։

Կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար բակալավրի կրթական ծրագրերով սովորող ուսանողները մինչև ս․թ․ նոյեմբերի 10-ը ներառյալ հանձնաժողովին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) մոտիվացիոն նամակ,

2) տեղեկանք ՀՀ որևէ պետական կամ ոչ պետական բուհում տվյալ ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով սովորելու մասին,

3) ակադեմիական տեղեկանք,

4) տեղեկանք բուհից նկատողություն չունենալու մասին,

5) համապատասխան սոցիալական կարգավիճակը փաստող տեղեկանք կամ փաստաթղթեր,

6) անձնագրի պատճեն,

7) 3x4 չափի լուսանկար:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ (ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 25) կամ ուղարկել krtatoshak.hayaqve@gmail էլեկտրոնային հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով։

Կից տեղադրվում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից բակալավրատի ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների հատկացման կանոնակարգը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով