Ներքին 4 տարի առաջ - 20:59 10-05-2022

ԱՆ-ն հայտարարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար սերվերների գնման մրցույթ

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում գերակա է արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության թվայնացումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, հավատարիմ մնալով կառավարության որդեգրած թափանցիկ ու հաշվետու քաղաքականությանը, նախարարությունը ՀՀ ռեզիդենտ հանդիսացող և չհանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանց հրավիրում է մասնակցելու գնման գործընթացի համար հայտարարված մրցույթին՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ու գործարկման համար ծառայության սերվերային համակարգի տեխնիկական բնութագրին համապատասխան սերվերներ ձեռք բերելու նպատակով։

«Սերվերային համակարգի տեխնիկական առաջադրանքը հրապարակված է գնումների էլեկտրոնային https://eauction.armeps.am համակարգում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի մայիսի 16-ն է՝ ժամը 11:00-ն ներառյալ։
Հայտերն ընդունվում են՝
https://eauction.armeps.am/hy/public/tender_details/tid/17971/
Համակարգ մուտք գործելու համար պետք է օգտագործել Firefox դիտարկիչ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան