Ներքին 2 տարի առաջ - 17:58 24-01-2024

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է փաստաբաններին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմն այսօր Փաստաբանների պալատում հանդիպել է Պալատի ներկայացուցիչների հետ՝ ծանոթացնելու ծառայության էլեկտրոնային կիրառելի հարթակների հնարավորություններին։

Մինչ հանդիպում-քննարկումը գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը, թվայնացման ոլորտը համակարգող տեղակալ Գագիկ Հարությունյանը Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի հետ մտքեր են փոխանակել երկկողմ արդյունավետ համագործակցության ապահովման ուղղությամբ։

Գագիկ Հարությունյանը Փաստաբանների պալատի ներկայացուցիչներին ծանոթացրել է հարկադիր կատարման ոլորտում ներդրված թվային գործիքների հնարավորություններին, դատարաններից, արբիտրաժային տրիբունալից, նոտարների կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացվող ակտերի թվայնացման գործընթացին, մանրամասնել էլեկտրոնային կատարողական վարույթի էությունը, Ծառայության www.cesa.am պաշտոնական կայքի «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների հնարավորությունները, ինչպես նաև դրանց միջոցով վճարումներ կատարելու առավելությունները, QR կոդով հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումների բնօրինակներին հասանելիության ապահովումն ու այլ հարցեր։

Հանդիպման ավարտին դահլիճում ներկա գտնվող և առցանց ձևաչափով մասնակցած փաստաբանների կողմից բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է կառուցողական քննարկում, հնչել են առաջարկներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով