Ներքին 2 տարի առաջ - 19:33 16-10-2024

Անահիտ Ավանեսյանը ԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, Եվրամիության հետ իրականացվող և ընթացիկ ծրագրերը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։

«Հանդիպմանը նախարար Ավանեսյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի հզորացմանը, շտապօգնության ծառայության բարելավմանը և արդիականացմանը, Էլեկտրոնային առողջապահությանը, բժշկական ծառայությունների որակի բարելավմանը միտված ընթացիկ աշխատանքներին` որպես առողջության համապարփակ ծածկույթի բաղադրիչներ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բուժանձնակազմի կրթական վերապատրաստումներին և բուժաշխատողների լիցենզավորմանն առնչվող գործընթացին:

Ոլորտային շինարարական ծրագրերի մասին խոսելիս նախարարը դեսպաններին հայտնեց նոր ամբուլատորիաների կառուցման համար տենդերային նախագծի մասին:

Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում իրականացվող ծրագրերին, այդ թվում` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և խմելու ջրի որակի ստանդարտացմանն ուղղված, ինչպես նաև առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի շրջանակում նախատեսվող ԵՄ Թվիննինգ ծրագրին:

Ոլորտային բարեփոխումները և նախատեսվելիք ծրագրերը ներկայացնելուն հաջորդել է հարցուպատասխան:

Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտի բարեփոխումների և կարիքների ներկայացման համար` շեշտելով առողջապահության ոլորտի հզորացմանը միտված համատեղ աշխատանքների կարևորությունը և հույս հայտնել, որ ԵՄ աջակցությամբ ոլորտի շատ խնդիրներ կունենան իրենց պատասխանները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան