Ներքին 3 տարի առաջ - 13:14 02-02-2023

Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

ԱՆ-ից հայտնում են, որ նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես անդրադարձել է՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Պրոբացիայի ծառայության, Արբիտրաժի, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքներին: Ներկայացվել է նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որի իրականացումը վերապահված է Արդարադատության նախարարությանը:
Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է արդիականացնել երկրում ռազմավարական պլանավորման, հանրությանը ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության համակարգերն ու ամրապնդել ինստիտուտները:

Նախարարը կարևորել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և բանտարկյալների հետ վարվեցողության Ասիայի և Հեռավոր Արևելքի ինստիտուտի աջակցությամբ իրականացվող վերապատրաստման ծրագրերը, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայով:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դեսպանը կարևորել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ընդգծել, որ դրանք կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է նախարարության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ այն շարունակական կլինի։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի