Ներքին 2 տարի առաջ - 17:02 14-10-2024

Անահիտ Ավանեսյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ երկկողմ ծրագրերի և օրակարգի իրականացման:

«Քննարկվել ենընթացիկ ծրագրերը, փորձագիտական մակարդակով հարաբերությունների ամրապնդումը, կարողությունների զարգացումը:

Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը, անդրադարձել առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխմանը և դրա շրջանակներում նախատեսվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը:

«Ակնհայտ է, որ ապահովագրության ներդրումը ձեռնտու է բոլորին: Գերմանիայում նույնպես առողջապահական, սոցիալական հարցերը մշտապես օրակարգում են և բյուջեի հիմնական մասնաբաժինն են կազմում: Սա մեծ բարեփոխում է` ուղղված գրպանից ծախսերը կրճատելուն, և կարծում եմ, բոլոր քաղաքացիները կօգտվեն դրանից»,- նշել է դեսպանը:

Որպես համագործակցության ուղղություն` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը` ուղղված լսողության բնածին կորստի վաղ հայտնաբերմանը: Սքրինինգի փուլերի հաջորդականության ապահովման նպատակով նախարարը դեսպանի հետ քննարկել է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ արտադրող գերմանական ընկերությունների հետ համագործակցելու հնարավորությունը, քանի որ լսողության խանգարման վաղ ախտորոշումն ապահովում է նաև այժմ պետության կողմից փոխհատուցվող կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում:

Նախարարը կարևորել է նաև ուռուցքաբանական հիվանդությունների և բարդ դեպքերի վարման նպատակով հայ և գերմանացի մասնագետների միջև փորձի փոխանակման ծրագրերի ընդլայնումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան