Արտաքին 2 տարի առաջ - 15:38 13-10-2024

Իսրայելական բանակը հայտնել է ստորգետնյա բունկերում լիբանանյան «Հեզբոլլահի» գրոհայինի գերեվարման մասին

Իսրայելի բանակի ուժերը հարավային Լիբանանում, ստորգետնյա բունկերում գերի են վերցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալի, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: Փոխանցում է News.am-ը։

Հաղորդվում է, որ զինվորականները շենքի ներսում թունել են հայտնաբերել, որը տանում է դեպի 50 քմ մակերեսով տարածք, որը գտնվում է գետնի տակ մոտավորապես յոթ մետր խորության վրա։

Զինյալը, ըստ իսրայելական բանակի, թաքնվում էր բունկերում, որտեղ պահվում էին նաև գետնի տակ երկար մնալու համար նախատեսված զենքերն ու պաշարները։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, հարցաքննության համար զինյալը տեղափոխվել է Իսրայելի տարածքի քննչական մեկուսարան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան