Արտաքին 3 տարի առաջ - 19:00 05-02-2023

Զելենսկին թաքնվում էր բունկերում, սակայն Պուտինի խոստման մասին իմանալուց հետո վերադարձավ Կիև. Իսրայելի նախկին վարչապետը բացառիկ մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հարցազրույց է տվել հաղորդավար Հանոհ Դաումին, որում բացառիկ մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական շրջանի իրադարձությունների վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ռուսական gazeta.ru լրատվական գործակալությունը, Բենեթն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում պատերազմական գործողությունների սկզբում իրեն խոստացել է չսպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Իսրայելի նախկին վարչապետը հայտնել է, որ Զելենսկին իրեն խնդրել է միջնորդի դեր ստանձնել և կապ հաստատել Պուտինի հետ՝ նշելով, ինքը համաձայնել է։ «Ես նրան ասացի. «Ուզում եմ պարզաբանել, Դուք խո՞սք եք տալիս ինձ, որ չեք սպանի Զելենսկուն»: Նա պատասխանեց. «Ես չեմ սպանի Զելենսկուն»»,- հայտնել է Բենեթը:

Բենեթը տեղեկացրել է, որ Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Ուկրաինայի նախագահին և տեղեկացրել Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության բովանդակության խոսքով։ Նա ասել է, որ այդ ժամանակ Զելենսկին թաքնվում էր բունկերում, սակայն, իմանալով Պուտինի խոստման մասին, դուրս է եկել այնտեղից, վերադարձել Կիև և ուղերձով դիմել Ուկրաինայի ժողովրդին։

Բացի այդ Իսրայելի նախկին վարչապետը շեշտել է, որ Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել, քանի որ Կիևը մտադիր էր անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նա նաև հայտնել է, որ պատերազմից հետո տեղի ունեցած բանակցությունների սկզբնական շրջանում Զելենսկին պատրաստակամություն է հայտնել հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու գաղափարից։

«Այս ամբողջ պատերազմը տեղի ունեցավ ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի ցանկության պատճառով, բայց հետո Զելենսկին ասաց. «Ես հրաժարվում եմ այս գաղափարից»»,- ասել է Բենեթը:

Նա հավելել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների ընթացքում կողմերը պատրաստել են գրեթե երկու տասնյակ խաղաղության համաձայնագրերի նախագիծ։ Նրա խոսքով՝եղել է շուրջ 17-18 նախագիծ, սակայն դրանցից ոչ մեկը դեռևս չի հրապարակվել:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող