Ներքին 2 տարի առաջ - 22:47 11-10-2024

Երևանում սոցապի աշխատակից ներկայացած անձինք Արցախից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Էլլա Ս․-ից, Բելա Խ․-ից, Ռիտտա Զ․-ից, Անյուտա Ղ․-ից, Մարիամ Խ․-ից, Անուշ Մ․-ից, Լիլյա Մ․-ից, Արգամ Հ․-ից, Նարինե Ա․-ից, Էլլա Գ․-ից, Սիլվա Մ․-ից, Մուրադ Ս․-ից, Մարինա Խ․-ից, և Արմեն Խ․-ից ստացվել են հաղորդումներ, որ մայիս ամսին վերջիններս ծանոթացել են Ռիտա Բ․-ի, Իննա Գ․-ի և Սյուզիի հետ, ովքեր տեղեկանալով, որ իրենք հանդիսանում են Արցախից բռնի տեղահանվածներ ներկայացել են, որպես ՀՀ սոցիալական մարմնի աշխատակիցներ և կարող են բնակարանի հատկացում կատարել, որպեսզի լուծել այդ հարցը նրանց տվել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետագայում պարզվել է, որ նրանցից ոչ ոք որևէ սոցիալական մարմնի աշխատակից չէ, խաբեությամբ տիրացել են նշված գումարներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան