Ներքին 4 տարի առաջ - 12:08 02-08-2022

Ստեփանավանում մտել են տուն, կապել ամուսիններին, դանակով սպառնալով` հափշտակել 10,4 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած ավազակության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 05:55-ին, Ստեփանավան քաղաքի բնակչից, ով տեղեկացրել է դիմակավորված անձանց՝ իր առանձնատուն մտելնելու և գումար ու ոսկյա զարդեր գողանալու մասին:

Ստացված տեղեկությունների համաձայն, նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, դիմակավորված 4 անձինք ապօրինի մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Դուրյան փողոցում գտնվող առանձնատուն, կպչուն ժապավենով կապել տանտիրոջ և վերջինիս կնոջ ձեռքերն ու ոտքերը, այնուհետև դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ տալով տեղեկանալով գումարի և ոսկյա զարդերի գտնվելու վայրը՝ հափշտակել, նախնական տվյալներով, շուրջ 10 400 000 ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր, բանկային քարտ, ինչպես նաև՝ 2 բջջային հեռախոս:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Տանտերը և վերջինիս կինը ճանաչվել են տուժող և հարցաքննվել՝ դեպքի հանգամանքների շուրջ:

Վարութային գործողությունների ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարանող սարքի տեսագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»