Ներքին 2 տարի առաջ - 14:01 11-10-2024

Հոկտեմբերի 12-ին Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ

Հնագույն գիսաստղը, որը հայտնի է որպես C/2023 A3 Tsuchinshan-ATLAS անունով, վաղը՝ հոկտեմբերի 12-ին, կանցնի Երկրից մոտ 70 միլիոն կմ հեռավորության վրա, հայտնել է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն։

Գործակալության տվյալներով՝ գիսաստղը կկատարի իր առաջին փաստագրված թռիչքը Երկրի կողքով։ Դրանից հետո այն տեսանելի չի լինի առաջիկա 80,000 տարվա ընթացքում, թեպետ մեկ այլ մոլորակի ձգողականությունը կարող է փոխել դրա ընթացքը։

ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Բիլ Կուկի խոսքով՝ գիսաստղը տեսնելու համար պետք է սպասել կատարյալ մթությանը և հարավ-արևմուտքում գտնել Աղեղնավոր և Կարիճ համաստեղությունները։ Ակնկալվում է, որ գիսաստղը տեսանելի կլինի դրանց միջև:

Գիսաստղը հայտնաբերվել է Չինաստանի «Ցուչինշան» աստղադիտարանի դիտորդների կողմից՝ 2023 թվականին: Այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերի սկզբին այն տեսանելի էր Հարավային կիսագնդում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան