Արտաքին 5 տարի առաջ - 13:45 27-05-2021

Ավստրալացի օդաչուն քնել է և նպատակակետի կողքով անցել

Ավստրալիայի ուղևորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքի կեսին քնել է և անցել նպատակակետը, հաղորդում է Newsweek-ը՝ հղում կատարելով Ավստրալիայի տրանսպորտի անվտանգության բյուրոյին:

Միջադեպը տեղի է ունեցել 2020 թ. հուլիսին, սակայն հետաքննության արդյունքները հրապարակվել են միայն 10 ամիս անց:

Օդաչուն 40 րոպեի ընթացքում չի արձագանքել դիսպետչերների ազդանշաններին, նա կապի է դուրս եկել միայն նպատակակետից 111 կմ հեռավորության վրա: Զեկույցի համաձայն՝ օդաչուն թռիչքի կեսին քնել է հոգնածության և հիպոքսիայի (թթվածնի անբավարարություն) պատճառով:

Ավստրալիայի տրանսպորտի անվտանգության բյուրոյի տնօրենի պաշտոնակատար Քերի Հյուզը հայտարարել է, որ օդաչուն հավանաբար հոգնածություն է զգացել նախորդ երեկոյան քնի անբավարարության պատճառով, ինչն էլ դարձել է միջադեպի պատճառ:

«Մարդկանց մեծամասնությունը հակված է թերագնահատելու իր հոգնածությունը և գերագնահատելու իր ունակությունները»,- հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քնած ուղևորին վայրէջքից հետո մոռացել են ինքնաթիռում: Կինը քնել էր Տորոնտոյում, իսկ արթնացել «ցուրտ, մութ» ինքնաթիռում և հասկացել, որ մենակ է մնացել ինքնաթիռում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան