Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:30 09-10-2024

Ուժեղ պայթյունի ձայն լսվեց, շենքը դղրդաց․ «Դոմուս»-ի հրդեհի ականատես

Հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ սրահի պահեստային հատվածում բռնկված խոշոր հրդեհի պատճառների մասին նոր մանրամասներ են ի հայտ գալիս։

Ականատեսներից մեկը Oragir.News-ին պատմեց, որ դեպքի պահին կնոջ հետ խանութում է եղել․ «Գնումներ էին կատարում, երբ շատ ուժեղ պայթյունի ձայն լսվեց, մի պահ չհասկացանք թե ինչ կատարվեց, հետո արդեն ներսի աշխատողները բղավելով դուրս եկան»։

Չնայած՝ խոսվում է, թե հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից, այնուամենայնիվ քաղաքացին վստահ է, որ շենքի ներսում ինչ-որ բան է պայթել։

«Հոսանքից նման ուժեղ պայթյուն դժվար թե լիներ, շենքը դղրդաց։ Իսկ եթե հրդեհ լիներ, կարծում եմ՝ աշխատակիցներն ավելի շուտ կփորձեին ինչ-որ կերպ կանխել, հանգցնել, ոչ թե միանգամից վազեին դուրս»,- ասաց նա։

Նշենք, որ այս դեպքի պատճառների մասին ՓԾ կողմից ամփոփ եզրակացություն չկա։ ՓԾ տնօրենն ու «Դոմուսի» ղեկավարությունը նախնական վարկած են առաջ մղում, թե հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքի պատճառով։

Նշենք նաև, որ «Դոմուս» խանութի տարածքի սեփականատեր «Իքս Գրուպ» ընկերությունը հդեհից մեկ օր անց՝ հոկտեմբերի 8-ին, հայտարարություն է տարածել, խոստանալով 500 հազար դրամ պարգև այն քաղաքացուն, ով կուղարկի տեսահոլովակ, որտեղ երևում են հրդեհի նախնական կադրերն ու պատճառները։

Հիեցնենք՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12․57-ին, ՆԳՆ ՓԾ 911 ՃԿԱԿ ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ սրահի պահեստային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է