Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:54 08-10-2024

X-Group ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ «Դոմուս»-ի պահեստում բռնկված հրդեհի նախնական կադրերը տրամադրողին

X-Group ընկերության մարկետինգի ղեկավար Սեդա Հովսեփյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ընկերությունը խոստանում է կես միլիոն դրամ պարգևավճար այն քաղաքացուն, որը կտրամադրի կադրեր հրդեհի բռնկման սկզբնական ժամանակահատվածից: Նշենք, որ տարածքը, որտեղ գտնվում է խանութը, պատկանում է X-Group-ին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորդ տեղյակ եք և վստահ ենք, սրտագին ցավում եք Իսակով պողոտայում՝ Դոմուս խանութ սրահում բռնկված հրդեհից:

Անշարժ գույքի սեփականատերը ցանկանում է տեղեկանալ հրդեհի ակունքի և դրա իրական պատճառների մասին, ինչը կարող է աջակցել նաև քննությունն իրականացնող իրավապահ մարմիններին, ուստի հայցում է ձեր օգնությունը և խոստանում 0,5 միլիոն դրամի չափով պարգևավճար այն քաղաքացուն, ով կուղարկի տեսահոլովակ, որտեղ երևում են հրդեհի նախնական կադրերն ու պատճառները։

Ծանոթություն՝ պարգևավճարին արժանի նյութը ընտրվելու է հետևյալ սկզբունքով՝ հրդեհի սկիզբը պատկերող լուսանկարներից և/կամ տեսաձայնագրություններից նախ ընտրվելու են ամենավաղ կատարվածները, դրանց միջից ընտրվելու են իրողությունն ամենալավ արտացոլողները, որոնցից արդեն ընտրվելու է ամենաորակյալը, որը և կարժանանա պարգևավճարին:

Լուսանկարները և տեսաձայնագրությունները կարող եք ուղարկել ինչպես անձնական նամակով, այնպես էլ կարող եք տեղադրել մեկնաբանությունում»,-գրել է Հովսեփյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 12:57-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել:

«Դոմուս» ընկերությունն ավելի ուշ հրդեհի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է