Ներքին 2 տարի առաջ - 10:59 09-10-2024

Պետք է վերանայել՝ որտեղ է ռազմական առումով Հայաստանի խոցելիությունը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես աշխարհում կատարվող գրեթե ամեն բան, այնպես էլ մարտական գործողությունների վարման մեթոդները, ձևերը, մարտավարությունը պարբերաբար փոփոխության են ենթակա:

Վերոնշյալը վերաբերվում է և՛ պաշտպանական, և՛ հակահարձակվողական, և՛ հարձակվողական գործողություններին:

Նույն երկիրն այսօր և, պայմանական, 10 տարի առաջ, լրիվ այլ ձևով է մարտը վարում` զորատեսակների կիրառումից մինչև հատուկ գործողություններ կամ օպերացիաներ:

ԱԹՍ-ները, հեռահար ճշգրիտ/գերճշգրիտ համակարգերը, մոբիլությունը, պաշտպանական նոր կառույցներն ու ժամանակակից տեխնոլոգիաները պատերազմներին լրիվ այլ բնույթ են հաղորդում:

Ցավոք, վերջին 4 տարիներին, Հայաստանն ու Արցախը տարբեր մասշտաբի մարտական գործողությունների մեջ են ներքաշվել, որի դետալային վերլուծությունը հուշում է, թե մեր դեպքում ինչ նոր առաջնահերթություններ կան, մարտի վարման ինչ ավանդական սկզբունքներ կան, որոնք վերանայման են ենթակա, որտեղ է ռազմական առումով Հայաստանի խոցելիությունը և ինչ պրակտիվ փոփոխությունների պետք է գնալ:

Առանց այս առանձնահատկությունների հաշվի առնման, ցաքուցրիվ, հատվածական, կիսատ-պռատ փոփոխությունները ոչ միայն մեզ ոչինչ չեն տալիս, այլ եթե նույնիսկ ռազմական բյուջեն ամեն տարի 10-15%-ով էլ ավելացվի, որևէ լուրջ խնդիր չի լուծվելու»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան