Ներքին 3 տարի առաջ - 10:18 13-05-2023

Բանակցային առումով ՀՀ իշխանությունը շարունակում է զիջողականություն դրսևորել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիան և այդ երկրում ընթացող գործընթացները մեծ ազդեցություն ունեն առաջնագծում տեղի ունեցող զարգացումների վրա, սակայն դրանք իրադրության այսպիսի ընթացքի միակ պատճառը չեն:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում նկատելի խնդիրներն են, որ առաջին հերթին հետպատերազմյան իրավիճակում բերել են բախումների և ագրեսիայի:

Բանակցային առումով ՀՀ իշխանությունը շարունակում է զիջողականություն դրսևորել, սակայն Ադրբեջանի պահանջները շեշտակի աճում են:

Այն, ինչ տեղի է ունենում առաջնագծում վերջին 3 օրերին, ընդամենը դրսևորման ձև է:

Քանի իրավիճակի ապակայունացման պատճառներն առկա են, դրանք որոշակի պարբերականությամբ արտահայտվելու են սահմանագծին:

Իրադրության բարդությունից է կախված, թե դրանք ինչ մասշտաբի կլինեն և ինչպես կզարգանան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում