Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:13 07-10-2024

«Դոմուսի» հրդեհից տուժածների մասին տեղեկատվություն չկա․ ՆԳՆ խոսնակ

Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում բռնկված հրդեհի մասին ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգն ստացվել է ժամը 12:57-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ «Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՓԾ 14 մարտական հաշվարկ, իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա, հրդեհի բռնկման նախնական վարկած ևս չկա․․․ բացի պահեստային հատվածից կրակն այս պահին նաև խանութի հատվածում է տարածվում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով