Ներքին 1 տարի առաջ - 17:35 14-03-2025

Հրդեհի հետքերով․ «Դոմուսի» և X-Group-ի կոնֆլիկտը հոգեբանական և ֆինանսական մեծ տրավմայի արդյունք է

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ 2025 թվականին «Դոմուս» ՓԲԸ-ն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ արդեն 2 հայց ունի վարչական դատարանում ու փորձում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր ճանաչել։

Մեր տեղեկություններով՝ «Դոմուս» ՓԲԸ-ի և XGroup ընկերության մեջ հրդեհի դեպքերից հետո կոնֆլիկտ է առաջացել։

«Ես չեմ կարող դա անվանել վեճ։ «Դոմուսի» և XGroup-ի կոնֆլիկտը հոգեբանական և ֆինանսական մեծ տրավմայի արդյունք է։ Վեճը օրինական սահմաններում է, ամեն բան կարգավորվում է։ Տարածքը «Դոմուս» ՓԲԸ-ի կողմից եղել է վարձակալված։ Հարցը 1 կամ 2 միլիոնների մասին չէ։ Երկու ընկերությունների համար էլ դա մեծ գումար է։ Շահագործման տալուց առաջ մեր բոլոր նորմերը պահպանված են եղել։ Այսինքն, եթե դեպքը լիներ հակահրդեհային ոչ սարքին նորմերի արդյունքում, ապա առաջ էլ հրդեհներ կլիներ»,- ասաց XGroup ընկերության մարկետինգի բաժնի մասնագետներից մեկը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Հայաստանի տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ «Դոմուս» ՓԲԸ-ի հետ կապ հաստատել ևս չհաջողվեց։

Հիշեցնենք, https://oragir.news/hy/material/2024/10/07/131892 որ 2024 թվականի հոկտեմբերի 7- ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» կահույքի սրահի պահեստում առաջացել էր մեծ հրդեհ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ