Ներքին 2 տարի առաջ - 12:58 02-10-2024

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. ծառը, էլեկտրական սղոցով կտրելիս, ընկել է տղամարդու վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատվածում՝ դեպի Ջերմուկ տանող գոտում՝ «Դարբ» գետի ափին, տղամարդու դի կա ու վրան էլ՝ կտրած ծառ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված հատվածում՝ կտրած հաստաբուն ծառի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ծառը կտրելիս է եղել էլեկտրական սղոցով, երբ այն ընկել է իր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կտրված ծառի վրա հայտնաբերվել է փայտե սանդուղք, իսկ քիչ այն կողմ՝ էլեկտրական սղոց։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով