Ներքին 1 տարի առաջ - 16:12 15-06-2025

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում. ՀԷՑ-ի Ջերմուկի մասնաճյուղի աշխատակիցը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

Հունիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Սեդրակ Թ.-ն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վայքի էլեկտրական ցանցի «Ջերմուկ» մասնաճյուղի մալուխային ցանցի վարպետ և օդային գծերի սպասարկման էլեկտրիկ, ով ժամը 14:15-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս՝ էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելու ժամանակ, նշված սյունը կոտրվելու և կողաշրջվելու հետևանքով Սեդրակ Թ.-ն վայր է ընկել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հաջորդ օրը՝ հունիսի 12-ին, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում Սեդրակ Թ.-ն գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի