Արտաքին 2 տարի առաջ - 10:13 02-10-2024

Իսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մտադիր չենք շարունակել. Իրանի ԱԳ նախարար

Իսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մենք մտադիր չենք շարունակել։ Այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ այս գործողությունը կարող է վերականգնել աշխարհաքաղաքական զսպումը տարածաշրջանում։

«Մեր զինված ուժերը պատրաստ են սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը-Խմբ.) հնարավոր գործողություններին: Սիոնիստական վարչակարգի և նրա կողմնակիցների ցանկացած նոր գործողություն Իրանի կողմից կարժանանա ավելի կոշտ արձագանքի, և այդ մասին ես տեղեկացրել եմ երեկ երեկոյան իմ հեռախոսազանգերում», - ասել է Արաղչին:

Նա հավելել է, որ պաշտոնական Թեհրանը Շվեյցարիայի միջոցով ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը պաշտպանության իրավունք ունի, սակայն մտադիր չէ շարունակել գործողությունը:

«Մենք նաև Ամերիկային զգուշացրել ենք հետ քաշվել և չմիջամտել... Ես գալիք օրերը պայծառ եմ տեսնում։ Հակամարտության հավանականություն կա, սակայն մեր ուժերը լիովին պատրաստ են։ Անցած գիշեր մենք թիրախավորել ենք միայն ռազմական և անվտանգության թիրախները, և ի տարբերություն իսրայելցիների, չենք մտել հանրային դաշտ։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին աստիճանաբար որոշակի կայունություն կտեսնենք տարածաշրջանում»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:

«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկերության շրջանակում իր հանձնառությունը»՝ ընդգծելով, որ երեկ երեկոյան Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 181 հրթիռներից շուրջ մեկ տասնյակից ավելին որսացել են ամերիկյան ուժերը:

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս անընդունելի գործողությունը և կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում