Արտաքին 1 տարի առաջ - 13:21 20-10-2024

Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար

Իսրայելը կստանա համաչափ պատասխան Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին NTV Türkiye NT-ին տված հարցազրույցում: Փոխանցում է Tert.am-ը։

«Իրանի դեմ ցանկացած հարձակում մեզ համար նշանակում է կարմիր գծի հատում: Նման հարձակումն անպատասխան չենք թողնի։ Իրանի միջուկային օբյեկտների վրա ցանկացած հարձակման կամ նմանատիպ ցանկացած հարձակմանն անհրաժեշտ պատասխան կտրվի», - ասել է դիվանագետը:

Արաղչին մանրամասնել է, որ իրենք բացահայտել են բոլոր թիրախները Իսրայելում։

«Մենք չենք հարձակվել սիոնիստական ռեժիմի տնտեսական կամ քաղաքացիական օբյեկտների վրա և թիրախավորել ենք միայն ռազմական օբյեկտները։ Այժմ մենք բացահայտել ենք մեր բոլոր թիրախները այնտեղ, և նույն հարձակումը կկատարվի նրանց թիրախների վրա», - ասել է ԱԳ նախարարը:

Արաղչին ընդգծել է նաև, որ Իսրայելը չի կարող հանցագործություններ կատարել Գազայում և Լիբանանում առանց ԱՄՆ-ի օգնության:

«Այն բոլոր զենքերը, որոնք օգտագործվում են այնտեղ, տրամադրում է Ամերիկան։ Մեզ համար Ամերիկան սիոնիստների դաշնակիցն է, և եթե տարածաշրջանում լայնածավալ պատերազմ տեղի ունենա, ԱՄՆ-ը ներքաշվելու է, բայց մենք դա ընդհանրապես չենք ուզում», - եզրափակել է դիվանագետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող