Մամուլ 2 տարի առաջ - 09:00 02-10-2024

Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրիգոր Մինասյանի հրաժարականից րոպեներ անց իշխանական շրջանակներում տարբեր անուններ սկսեցին շրջանառել, թե ով կարող է փոխարինել նրան։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Վարդանյանն է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որի նշանակմանն են անգամ ՔՊ խմբակցությունում դեմ: Երեկ կատակում էին՝ Վլադիմիրին նշանակեն, մի ստորագրահավաք էլ նրա դեմ կկազմակերպենք: Բանն այն է, որ Վարդանյանը, ըստ ՔՊ-ականների, նույնպես զտարյուն ՔՊ-ական չէ, իսկ հեղափոխության առաջամարտիկ Արփի Դավոյանն ասել է, որ Գրիգոր Մինասյանի փոխարեն պետք է ՔՊ թիմի ներկայացուցիչը նշանակվի նախարար։

Փաստաբան Տիգրան Եգորյանի թեկնածության մասին էին խոսում, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների գործող պաշտպան Անահիտ Մանասյանի: Իհարկե, Մանասյանը թուղթութամասով ՔՊ-ական չէ, բայց հոգով-սրտով այդպիսին է։ ՔՊ-ում երեկ փակագծեր չէին բացում, միայն վստահեցնում էին, որ հաջորդ նախարարը կին է լինելու։ Ի դեպ, Մինասյանի հետ համակարգից կհեռանան նրա կադրերը, հատկապես՝ աղմկահարույց Պրոբացիայի ծառայության պետը, իսկ Քրեակատարողական ծառայության պետն արդեն ժամեր անց դիմումը ներկայացրեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում