Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:16 01-10-2024

Պարեկների համար բարձրագույն կրթությունը կլինի՞ պարտադիր․ Ագնեսա Խամոյանը՝ Արփինե Սարգսյանին

Պարեկների համար չկա բարձրագույն կրթություն ունենալու պարտադիր պահանջ։ Մարդիկ, 5-ամսյա կուրսեր անցնելով, կարողանում են դառնալ պարեկ և հարաբերվել քաղաքացու հետ։ Կան բազմաթիվ դեպքեր, որ քաղաքացիները բողոքել են պարեկների կայացրած որոշումները և հօգուտ քաղաքացիների վճիռներ են կայացվել։ Ե՞րբ կունենաք մի պատկեր, որ պարեկները լինեն բացառապես բարձրագույն կրթություն ստացած, և կա՞ վիճակագրություն, թե ծառայությունից քանի՞ պարեկ է հեռացվել, քանի որ տարրական շփման, վարվեցողության հետ կապված բազում խնդիրներ կան։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հարց ուղղելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին։

Ի պատասխան՝ փոխնախարան ասաց․ «Բարձրագույն կրթության պահանջը պարեկներին չի վերաբերելու։ Միջնակարգ կրթությունը շատ երկրների համար ընդունելի մոտեցում է, քանի որ դպրոցն ավարտած անձը կարող է իրականացնել ոստիկանության տվյալ օղակի գործառույթները։ Բոլոր ակտերը հօգուտ քաղաքացիների կայացնելու մասով ասեմ, որ նման իրողություն չունենք»։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում

Ձեզ գուցե հետաքրքրի