Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:01 01-10-2024

Գուցե ճիշտ կլիներ էդ 1 միլիարդը, որը մսխվեց պադավատների վրա, ուղղվեր Գյումրիի՞ն․ Արթուր Խաչատրյան

Գյումրիում դեռևս 16 թվականից սկսած լայնածավալ բարեկարգման աշխատանքները պետք է շարունակվեն, Գյումրու վրայից պետք է դուրս գա «աղետի գոտի» պիտակը, ՀՀ 2-րդ քաղաքը պետք է զարգանա և զարգացումը կենտրոնից պետք է տեղափոխվի Մուշ, Անի, Շերամ թաղամասեր: Այս մասին ԱԺ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց՝ բայց մի հետաքրքիր բան կա, կռավարությունը ընդամենը 1 մլրդ պարտք է վերցնում, եթե չկա, իհարկե, պետք է վերցնել, բայց այս տարի հուլիսի 11-ին ՀՀ կառավարությունը 49 էլեկտրոմոբիլ գնելու համար 1 մլրդ 38 մլն դրամ փող է ծախսել:

«Այսինքն, մի քաղաքական ուժ, որը պադավատապետության դեմ էր, բողոքում էր, մեքենաների, պադավատների վրա ճիշտ այնքան փող է ծախսում, ինչքան պարտք է վերցնում, որ Գյումրիում քաղաքաշինական ծրագրեր իրականացնի:

Գուցե ճիշտ կլիներ այն 1 մլրդը, որը պադավատների վրա եք մսխել, ուղղվեր Գյումրիի՞ վրա և այդ ծրագիրն ավելի լայնամասշտաբ լիներ, կամ պարտք վերցնելու փոխարեն երբ այդ մեկ մլրդը մսխվեց պադավատների վրա ուղղվեր Գյումրի և ոչ թե լրացուցիչ պարտքային բեռը ավելացվեր»,- ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում