Մամուլ 2 տարի առաջ - 08:30 01-10-2024

Ում ասես՝ կարող են դեկան ու ամբիոնի վարիչ դարձնել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Բարձրագույն կրթության եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով, որն արդեն քննարկման է դրված, նախատեսվում է, որ բուհի՝ ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարը պետք է ունենա դրա ուղղվածությանը համապատասխան որակավորում կամ գիտական աստիճան: Համապատասխան որակավորում ասվածը, այլ կերպ ասած, նշանակում է, որ ապագայում բուհերում դեկան կամ ամբիոնների վարիչ կարող են ընտրվել նաեւ գիտական աստիճան չունեցող անձինք: Սա լրջագույն հարված է լինելու բարձրագույն կրթության համակարգին, քանի որ պարզ է, թե ինչ կոնտինգենտ են համալրելու համալսարանների համար այս չափազանց կարեւոր պաշտոնները:

Ի դեպ, պաշտոնների ցենզն այս իշխանության օրոք համատարած իջեցվել է` այնտեղ, որտեղ գիտությունների դոկտորի կոչում էր պահանջվում, դարձրին թեկնածու, իջեցրին ստաժի ու մասնագիտական փորձի պահանջները: Ամենուր հեշտացրին անփորձ ու անգրագետ ՔՊ-ականներին ցանկացած պաշտոնի նշանակելու գործը:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան