Մամուլ 2 տարի առաջ - 08:05 28-09-2024

Ալեն Սիմոնյանն ու կին քաղաքական գործիչների հանդեպ իր վերաբերմունքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսքում բազմաթիվ անգամներ թիրախավորել է կին գործիչներին եւ կիրառել է անթույլատրելի որակումներ, որոնք պարունակում են սեքսիզմի ակնհայտ դրսեւորումներ:

Այսինքն` վերջինս քննադատում է կին ընդդիմադիր գործիչներին՝ հատուկ թիրախավորելով կամ ակնարկելով նրանց սեռական պատկանելությունը:

Խոսենք փաստերով:

Նախ, երեկ նա տգեղ բառապաշարով վիրավորեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին: Երբ Եռաբլուրից հեռանալիս Մետաքսե Հակոբյանը ՔՊ-ականների ուղղությամբ բացականչեց՝ «Հարգանքի տուրքը ստացվեց, էլի. մադասպաննե՛ր», Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ սանձարձակ պահվածքով արձագանքեց արցախցի պատգամավորին՝ «Զիբիլի վրայի կատվին տարե՛ք էստեղից»:

Եվ սա առաջին անգամը չէ, որ նա նման պահվածք է ցուցաբերում կին գործիչների նկատմամբ:

Դեռ նախորդ տարի՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, հենց նախագահությունից Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահին անհարիր բառերի մի շարան էր հնչեցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հասցեին:

Ընդդիմադիր կին պատգամավորի սուր ելույթին Ալեն Սիմոնյանը արձագանքել էր՝ «Տխմարը դու ես, ա՛յ չինական…»: Իսկ երբ Աննա Մկրտչյանը, ի պատասխան Ալեն Սիմոնյանի վիրավորանքների, հեգնեց, թե կարող է անվտանգության աշխատակիցների կանչել, Սիմոնյանն արձագանքել էր՝ «…Որ գրկի»։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան եւս անմասն չէր մնացել Ալեն Սիմոնյանի թիրախավորումներից:

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Զախարովային անվանել էր «ինչ-որ քարտուղարուհի»։ «Չեմ պատրաստվում պատասխանել ինչ-որ գերատեսչության քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ», – ասել էր Սիմոնյանը։

Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը, ով վերամբարձ խոսում է հանդուրժողականության մասին, իր խոսքում նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին՝ ովքեր ՔՊ-ական չեն եւ քննադատում են իշխանություններին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան