Ներքին 2 տարի առաջ - 20:43 27-09-2024

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի միջազգային ակնաբուժական համաժողովը

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը:

Ամենամյա միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան երկու տասնյակ ակնաբույժներ աշխարհի առաջատար կենտրոններից և հիվանդանոցներից:

Շաբաթվա ընթացքում նրանք միացել են Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական առաքելությանը Հայաստանում, որի շրջանակներում կազմակերպվել են ակնաբուժական բարդ դեպքերի խորհրդատվություններ, վիրահատություններ, դասախոսություններ և գործնական պարապմունքներ:

Ողջունելով ներկաներին` ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը նշել է, որ ոլորտի հաջողություններն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք են:

«Առողջապահության նախարարության բարեփոխումները և ՀԱՆ ծրագրերը համահունչ են և փոխլրացնում են: Մենք իրականացնում ենք նաև մարզերում արդիականացման աշխատանքներ, ՀԱՆ-ը մեր կողքին է լինում հագեցման, մասնագետների հզորացման առումով»,- ասել է Քնար Ղոնյանը:

«Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործունեության ավելի քան 30 տարիներին մեծ արդյունքների է հասել՝ Աչքի շարժական հիվանդանոցի, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի երկարամյա գործունեություն, մարզային ակնաբուժական կենտրոնների, դիագնոստիկ կենտրոնների հիմնում, պոլիկլինիկաներում ակնաբուժական ծառայությունների բարելավում և այլն», – տեսաուղերձում գնահատանքի խոսքեր է հղել Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Երկօրյա համաժողովին մասնագիտական քննարկումներին զուգընթաց կներկայացվեն ակնաբուժության արդի ուղղություններին՝ մանկական ակնաբուժությանը, գլաուկոմային, նեյրոակնաբուժությանը, ցանցաթաղանթի և եղջերաթաղանթի հիվանդություններին, ռեֆրակտիվ վիրաբուժությանը, օպտոմետրիային վերաբերող զեկույցներ: Առանձին պանելային քննարկում է անցկացվելու հայ և ամերիկյան գործընկերների կողմից՝ բժշկական էթիկայի մարտահրավերները ու հնարավորությունները ժամանակակից բժշկության մեջ թեմայով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում