Արտաքին 5 տարի առաջ - 10:45 14-03-2021

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Արցախի Հանրապետության բնակչությանն աջակցող բանաձև է ընդունել։ Բանաձևը դատապարտում է Արցախի ժողովրդի և ռազմագերիների նկատմամբ իրականացվող հանցագործությունները, բնիկ հայ բնակչությանը ոչնչացնելու և էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական կողմի նպատակը, ինչպես նաև միջազգայնորեն արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի կիրառումը։

Ժամանակավորապես կասեցվել է Լոս Անջելեսի՝ Շուշիի հետ ունեցած «բարեկամ քաղաքի» կարգավիճակը, քանի որ այն այժմ ապօրինի կերպով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանի և Միտչ Օ'Ֆարելի ներկայացրած այս բանաձևով Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը 2020 թ․ նոյեմբերի 9-ը հռչակել է Արցախի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան