Ներքին 2 տարի առաջ - 16:38 25-09-2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցության հարցեր։

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին մարդու իրավունքների պաշտպանության հարցերում Գրասենյակի ներգրավվածության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությանը։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում