Ներքին 4 տարի առաջ - 19:12 01-03-2022

Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին

Ժնևում մարտի 1-ին տեղի ունեցող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը բարձր են գնահատել Հայաստանի սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի, և մասնավորապես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ տարին խորհրդանշական է՝ լրանում է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակը։ Այս կապակցությամբ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն իրեն դրսևորել է որպես միջազգային հանրության պատասխանատու և հուսալի գործընկեր ու հետևողականորեն իր ներդրումն է ունեցել բազմակողմանիության առաջմղման, ինչպես նաև աշխարհում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խթանման գործում։

«Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լիարժեք կարգավորման նպատակով միջազգային կառույցների տեղում անխոչընդոտ ներգրավվածության, այդ թվում՝ ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը նշել է, որ Արցախի և նրա ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններով և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով, որոնք մանրամասն փաստագրվել և ներկայացվել են նաև միջազգային իրապաշտպան կառույցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանում դեռևս անօրինական կերպով պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց պաշտոնական Բաքուն հրաժարվում է ազատ արձակել և վերադարձնել, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ուշադրություն է հրավիրվել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման ծրագրված գործողություններին։

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ կողմերը նաև հանգամանորեն մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող բարեփոխումների և դրանց շրջանակներում արձանագրված ձեռքբերումների շուրջ, մասնավորապես, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանման, դատաիրավական համակարգի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Զրուցակիցները բարձր են գնահատել այս գործընթացում միջազգային կառույցների հետ համակարգված փոխգործակցությունը։

Նշվում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ Հայաստանի ստանձնած առաջնորդությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան