Ներքին 2 տարի առաջ - 15:50 24-09-2024

Հոկտեմբերի 2-ից սկսելու ենք պայքարի նոր փուլը, դա լինելու է հաղթանակի և լույսի շրջան. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր ուղիղ եթերում անդրադարձավ պայքարի վերադարձին և վերջին՝ դահլիճային հավաքին:

«Մենք չուզեցինք հանրահավաքային տեսքով հանդիպել մեր ակտիվ մասնակիցներին, այս պայքարն ուղղակիորեն կրողներին: Ցանկացանք դահլիճային տարբերակով հնարավորություն ունենանք նախանշելու բոլոր նպատակներն ու ուղիները»,-նկատեց Սրբազանը՝ շեշտելով, որ դա չի նշանակում, որ այսուհետ պայքարը լինելու է միայն դահլիճներում:

Սրբազանը հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ից սկսելու են պայքարի նոր փուլը. «Դա լինելու է հաղթանակի և լույսի շրջան: Դա լինելու մեր համառ, աննահանջ, հետևողական պայքարի առաջին ազդարարը: Հոկտեմբերի 2-ին՝ 18:30-ին, կլինենք Հանրապետության հրապարակում, որից էլ կսկվեն մեր հետագա բոլոր գործողությունները:

Այո՛, մենք քննարկել ենք մեր բոլոր գործողությունները, մեթոդները, որոնք մեզ խոչընդոտել են կամ ինչ-որ ձևով արգելել են, որ մեր նպատակին հասնենք:

Այո՛, սա պայքար ու շարժում է, որը սահմանափակված չէ կուսակցական գաղափարախոսությամբ, այլ յուրաքանչյուրի պայքարն է, ովքեր հայրենիք ունեն՝ անկախ տարաձայնություններից, մեկնաբանություններից: Այս պայքարն անձնական գիտակցության միջավայր պետք է դառնա յուրաքանչյուրիս համար: Եթե ոմանց համար սա քաղաքական գործընթաց է, ինձ համար սա կյանք է»:

Նա նշեց, որ շատերն ասում են, թե պայքարում ծրագիր չկա, սակայն, ըստ Սրբազանի, իրենց ծրագիրը մեկն է՝ չաիրքի հեռացումը. «Նրանք, ովքեր ծրագիր ունեն, թող գան և իրականացնեն: Այս պայքարը բոլորինն է»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում