Ներքին 2 տարի առաջ - 21:29 09-09-2024

Սեպտեմբերի 22-ին, ժամը` 15:00-ին, Համալիրում մեծ հավաք ունենք, ինչը լինելու է մեր հաղթանակի սկիզբը․ Բագրատ Սրբազան

Սեպտեմբերի 22-ը մեր հաղթանակի սկիզբն է լինելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում սպավող մեծ հավաքին։

Սրբազանը նշեց նաև՝ այժմ ընթացող պայքարի վերջնարդյունքը պետք է լինի երկրում սահմանադրական կարգը վերականգնելը, բարոյական նորմերը վերականգնելը։

«Սեպտեմբերի 22-ին, ժամը 15։00-ին Մարզահամերգային համալիրում մեր մեծ, շատ կարևոր հավաքն է տեղի ունենալու։ Դա հանրահավաք չէ, համագումար չէ, միտված է հանրահավաքային տրամաբանությունից դուրս՝ ճանապարհ ցույց տալու։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ դա լինելու է մեր հաղթանակի սկիզբը։ Երկրում տրամադրությունը ամբողջությամբ կա, մնում է՝ ճիշտ ճանապարհով, իրական լուծումներով առաջնորդվել և այս ամբողջ պայքարը հասցնել իր տրամաբանական եզրահանգմանը»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող