Արտաքին 2 տարի առաջ - 14:56 24-09-2024

Ռուսաստանի ԱԳՆ–ն դատապարտել է Լիբանանի վրա Իսրայելի լայնածավալ հարձակումները

Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Հատուկ ցանկանում ենք ընդգծել մեր սկզբունքային դիրքորոշումը հարձակումների կատեգորիկ անթույլատրելիության վերաբերյալ, որոնց զոհ են դառնում քաղաքացիական անձինք»,– ընդգծել Է դիվանագետը:

Զախարովան ավելացրել է, որ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:
Նշենք, որ Լիբանանի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով սեպտեմբերի 23–ին զոհվել է 492 մարդ: Ինչպես նշում է «The Guardian»–ը, 1975–1990 թթ. քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր սա զոհերի օրական ամենամեծ թիվն է: Իսրայելը հայտարարում է, որ «Հզբոլլահի» հետ հակամարտության սրման ընթացքում խոցել է 1300 թիրախ, տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում