Արտաքին 1 տարի առաջ - 15:13 09-03-2025

ԵՄ-ն դատապարտել է Սիրիայի կառավարական ուժերի վրա հարձակումները

Եվրամիությունը խստորեն դատապարտում է Սիրիայի ժամանակավոր կառավարական ուժերի վրա Ասադին աջակցող տարրերի հարձակումները և խաղաղ բնակչության դեմ բոլոր բռնությունները։

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը:

«ԵՄ-ն կոչ է անում բոլոր արտաքին դերակատարներին լիովին հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի