Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:00 23-09-2024

Հիմնանորոգվում է Նոր Հաճնի երկհարկանի կամուրջը. ստորին հարկով անցնում է երկաթուղին, վերինով` ավտոճանապարհը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամուրջը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կամրջի ամբողջ երկարությունը 640մ է, լայնությունը` 14,5մ (երթևեկելի մաս և մայթեր՝ 1,5+11,5+1,5): Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա և ձախափնյա էստակադաներից, մետաղական թռիչքային կառուցվածքից: Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մ է: Կամուրջը երկհարկանի է: Ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով` ավտոճանապարհը։

Հիմնանորոգման շրջանակում երթևեկելի մասից հանվում է վերին շերտը, որը վերականգնվելու է ասֆալտբետոնե նոր շերտով։ Թռիչքային կառուցվածքների և մայթերի վրա իրականացվելու է նաև ջրամեկուսացում, կառուցվելու է դրենաժային համակարգ, կատարվելու են ներկման և այլ աշխատանքներ։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում